|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիան կարող է «պատասխանատու համարվել» քուրդ մի քանի գրոհայինների եւ քաղաքական գործչի մահապատժի համար։ Մահապատժի տեսանյութը հանգստյան օրերին տեղադրվել է սոցցանցերում. հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով հանձնակատար Ռուպերտ Քոլվիլը։
Ըստ ՄԱԿ-ի պաշտոնյայի՝ ինքը ստացել է սպանությունների մասին տեսագրությունները, որոնք, ըստ երևույթին, արվել են «Ահրարա ալ Շաքրիա»-ի գրոհայինների կողմից՝ Մանբիջից ոչ հեռու։
«Թուրքիան կարելի է համարել պետություն, որը պատասխանատվություն է կրում իր հետ կապված խմբերի կողմից կատարված խախտումների համար»,- ասել է Քոլվիլը ու հավելել. «Մենք կոչ ենք անում թուրքական իշխանություններին՝ անհապաղ սկսել անկողմնակալ, թափանցիկ և անկախ հետաքննություն»։