Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից բաժանվելու ցանկության մասին. այս մասին նա Twitter-ի իր միկրոբլոգում մի շարք գրառումներ է հրապարակել, բայց հետո հեռացրել դրանք:
Ըստ երաժշտի՝ նա արդեն երկու տարի է, ինչ փորձում է բաժանվել կնոջից: «Ես փորձում եմ ամուսնալուծվել Քիմից այն բանից հետո, երբ նա երկու տարի առաջ Waldorf հյուրանոցում հանդիպեց Միկին (խոսքն ամերիկացի դերասան Meek Mill-ի մասին է): Միկն իմ ընկերն է, նա իրեն հարգալից է պահել, բայց Քիմն անցել է սահմանը»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ուեսթը Քիմին մեղադրել է իրեն հոգեբուժարան ուղարկելու փորձի մեջ: