|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի խորհրդարանից դիմել է Երուսաղեմին և պաղեստինցի ժողովրդին՝ հայտարարելով. «Երուսաղեմը մեր քաղաքն է»: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։
Էրդողանը նկատի ունի, որ Օսմանյան կայսրությունը քաղաքում իշխել է 4 դար՝ 1517-1917 թթ.՝ դրանով արդարացնելով իր ասածը։
«Մենք հարկադրված էինք արցունքներով լքել այս քաղաքը` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ. մինչև հիմա հնարավոր է նկատել Օսմանյան դիմադրության հետքերը։ Այսպիսով` Երուսաղեմը մեր քաղաքն է, մեզնից մնացած քաղաք»,- ասել է թուրք նախագահը։