|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) խմբավորման տվյալներով՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով արդեն կան զոհեր՝ առնվազն 8, և բազմաթիվ վիրավորներ. հայտնում է CNN-ը:
«Երեք զինյալ և քաղաքացիական հինգ անձ է զոհվել: Բազմաթիվ վիրավորներ կան թուրքական ուժերի կողմից սահմանամերձ քաղաքներն ամբողջ երկայնքով կրակի տակ առնելու հետևանքով»,- ասվում է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի հայտարարության մեջ:
Թուրքական ԶՈւ-ն հարվածներ է հասցրել 181 ռազմական թիրախի։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիան սկսել է «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում չորեքշաբթի՝ հոկտեմբերի 9-ին, բազմաթիվ զրահատեխնիկա և օդուժ կիրառելով սահմանի երկայնքով: Ռազմական գործողությունները սկսվել են ընդամենը մի քանի օր անց այն բանից, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ամերիկյան զորքը Սիրիայից դուրս բերելու որոշման մասին: