|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում տիրող իրավիճակով, որտեղ Թուրքիան ռազմական գործողություն է իրականացնում, հայտնում է Associated Press-ը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքի խոսքերին հղումով։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Սիրիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձություններով: Բոլոր ռազմական գործողությունները պետք է իրականացվեն ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան, պետք է ապահովել քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունը»,- պարզաբանել է նա ու հավելել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծում է՝ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի, և յուրաքանչյուր որոշման պարագայում պետք է պահպանվեն Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողության մասին: