| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Անիի ավերակներում չոր խոտի բռնկման հետևանքով հրդեհ է առաջացել, որը քամու միջոցով տարածվել է և ընդլայնվել. հաղորդում է ermenihaber.am կայքը:
Անիի ավերակներում աշխատող անվտանգության աշխատակիցները իրենց ձեռքի տակ ունեցած միջոցներով փորձել են մարել կրակը։ Այնուհետև դեպքի վայր է ժամանել նաև հրշեջ ծառայությունը և ամբողջովին չեզոքացրել բռնկված հրդեհը։
Արդեն ավանդույթի համաձայն` թուրքական պետական լրատվամիջոցը Անին ներկայացնում է ոչ թե որպես հայկական մշակութային ժառանգություն, այլ՝ որպես «տարբեր քաղաքակրթությունների օրրան», որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում և որտեղ գտնվում են 11-12-րդ դարի իսլամական ճարտարապետության նմուշներ։
Թուրքական աղբյուրի հրապարակած նյութում Հայաստանի մասին հիշատակվում է միայն այնքանով, որ Անին գտնվում է Թուրքիա-Հայաստան սահմանին։