կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-07 15:47
Քաղաքական

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկատվությունը  NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը:

Նա նշեց, որ  իրենք համապատասխան կարգով դիմումը կներկայացնեն վարչապետի աշխատակազմ:

Նշենք, որ մարզպետերին նշանակում եւ ազատում է  ՀՀ վարչապետը:

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը կապում են Եղեգնաձորում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ մարզպետի օգնականը ծեծի է ենթարկել փոխգնդապետին: 

Մարզպետը հերքում է իր առնչությունն այդ միջադեպին եւ պնդում է, որ ինքն այդ ժամանակ տանն է եղել: 

Մարզպետն այնուամենանիվ հայտարարել էր, որ ինքը վայր կդնի իր լիազորությունները կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը:

«Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը, հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո»,- ասել էր նա: