| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Լիդիան Արմենիա» ընկերությունը երկու հայց է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի նկատմամբ, գրում է Panorama.am-ը։
Ընկերությունը մի հայոց դատարանից պահանջում է պարտավորեցնել Սերգեյ Բագրատյանին հրապարակային կերպով հերքել Ջերմուկի կրթահամալիրում տեղի ունեցած պատգամավորների ճանաչողական հանդիպման ընթացքում Ս Բագրատյանի կողմից ներկայացված «զրպատություն համարվող տվյալները», ընկերությունը նաև փոխհատուցման գումարի բռնագանձման և դատական ծախսի հարցի լուծման պահանջներ է ներկայացրել։
Այս գործը քննում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանը։
Սերգեյ Բագրատյանը հիշյալ հանդիպման ժամանակ հայտարարել էր.  « Ժողովուրդ ջան, հարցը շատ պարզ է, շատ տրիվիալ ճշմարտություն կա, լուրջ չէ որ մենք լուրջ վերաբերվենք, որովհետև նախորդ իշխանությունները իրենցից կաշառք վերցրել են և թույլ են տվել, ինչի մասին է խոսքը, ես հայտարարում եմ դա ամենայն պատասխանատվությամբ»։ Այս գործը մակագրվել է դեռ այս տարվա փետրվարին։
Ընկերության կողմից նույն պատգամավորի դեմ  հայցը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 24-ին, ընկերությունը պահանջներ է ներկայացրել զրպարտություն համարվող տվյալները հերքել պարտավորեցնելու, գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցման գումարի և նախապես վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման վերաբերյալ։
Գործը կքննի Երևան քաղաքի ատարանի դատավոր Սարգիս Երիցյանը։