Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ, խաղողի բերքի մթերման հետ կապված, այս տարի խնդիրներ չկան, քանի որ բերքն էլ քիչ էր: Ըստ նրա՝ միայն մարզի Աղավնաձոր համայնքի բնակիչներն էին բողոքում, բայց այդ խնդիրն էլ է լուծվել:
«Խնդիրն էլ առաջ էր եկել, քանի որ անցյալ տարի խաղողի բերքը շատ էր եղել: Գիտեք՝ ընդհանուր ճգնաժամային իրավիճակը բերեց այս խնդրին: Այս տարի, ցավոք, քիչ էր խաղողի բերքը, և մեկ կիլոգրամի գինը հասավ 280 դրամի»,- ասաց մարզպետը:
Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ բերքը շատ է լինում` բողոքում են, քիչ է լինում` բողոքում են, նա պատասխանեց, թե ինքը երբեք չի բողոքել, որ բերքը շատ է:
«Գյուղացին գիտի, որ շուկա է, և ինքն էլ կողմակից է, որ կարողանան արագ փոխել և բիզնեսի կանոններով աշխատել»,- ասաց նա:
Մարզպետից նաև հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում փոխմարզպետերի կրճատումներին: Նա պատասխանեց, որ յուրաքանչյուր փոխմարզպետ ունի իր վրա դրված առաջադրանք: Ըստ նրա՝ կոնկրետ Վայոց ձորը երկու փոխմարզպետ ունի, և կրճատելու խնդիր չկա: Սարգսյանը հավաստիացրեց, որ իրենք հնարավորինս խնայողություններ արել են: