կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-04 12:07
Իրավական

Ռուստամ Բադասյանն իր քավորին խորհրդական է նշանակել․ «Փաստինֆո»

Ռուստամ Բադասյանն իր քավորին խորհրդական է նշանակել․ «Փաստինֆո»

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր հարսանիքի քավորին՝ նախկին փաստաբան Դավիթ Գասպարյանին խորհրդական է նշանակել. տեղեկացնում է pastinfo.am կայքը։

Տեղեկությունն ուշագրավ է այն տեսանկյունից, որ իշխող «իմ քայլը» խմբակցության կողմից ԱԺ-ում քննարկվող նախագծում, որպես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հիմք նշվում է նաև նրա քավոր-սանիկական կապը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի հետ։ Հրայր Թովմասյանն էլ վերջինիս հարսանիքի քավորն է։ Տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնը հայեցողական է. այդ պաշտոնին նշանակումը կատարվում է ըստ վստահության և ենթադրում է վստահության ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ: Նախարարի խորհրդական Դավիթ Գասպարյանը համապատասխանում է այդ չափորոշիչներին, և նրա նշանակումը կատարվել է դրանք հաշվի առնելով»,- ասել է ԱՆ մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։