| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը և ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանը սեպտեմբերի 27-ին ընդունել են Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին և Հայր Եղիա վարդապետ Քիլաղբջյանին, այս մասին Yerkir.am-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի տեղեկատվության միջոցների և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեռ ընթացիկ տարվա հուլիսին, երբ ծագել է Մխիթարյան միաբանության կրթական օրրաններից մեկի` Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի խնդիրը, Մխիթար Հայրապետյանը Վենետիկում հանդիպել է Հայր Լևոնի Զեքիյանի հետ` քննարկելով ոչ միայն Մուրադյան վարժարանի, այլև, առհասարակ, միաբանության առջև ծառացած մարտահրավերները: Միաժամանակ Հայաստանի իշխանությունների անունից հանձնաժողովի նախագահը հայտնել էր պատրաստակամություն` ստեղծված իրավիճակից համատեղ ելքեր փնտրելու համար:
Այսօր կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Մխիթարյաններին աջակցելու գործնական քայլերն ու համապարփակ, փաթեթային լուծումների տարբերակները: Մխիթար Հայրապետյանը ևս մեկ անգամ շեշտել է պետության դիրոքորոշումն այս հարցում. «Մեզ համար անթույլատրելի է Մխիթարյան միաբանության թուլացումն ու պետք է ամեն կերպ սատարենք իրենց` ոտքի կանգնելու և հզորանալու»:
Հանդիպման ավարտին հանձնաժողովի նախագահը նշել է, որ այսօրինակ քննարկումները կրելու են շարունակական բնույթ: