Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվ մարտի 1-ի,եւ 2018-ի հեղաշրջման իրական նպատակը Հայաստանի թուլացումն ու Արցախի հանձնումն էր։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը․
«Այո, մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն։
Մարտի 1-ի հիմնական մեղավորն ու գլխավոր պատասխանատուն անկարգություններ ու բախումներ հրահրողն էր՝ Նիկոլը։
Եվ 2008-ի մարտին, եւ 2023-ի մարտին նույն կարծիքին եմ, որ դա իշխանափոխության ու պետական հեղաշրջման փորձ էր:
Նույնիսկ նիկոլական Հայաստանի դատարանը մարտի 1-ի գործով անմեղ ճանաչեց նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, մասնավորապես, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Մարտի 1-ից հետո պետական հեղաշրջման ջատագովները փոխեցին իրենց տակտիկան ու 2018-ի ապրիլ-մայիսին՝ հասնելով «խաղաղ» իշխանափոխության։
Թե՛ մարտի 1-ի, թե՛ 2018-ի հեղաշրջման մեխը Հայաստանի թուլացումն ու Արցախի հանձնումն էր»։