Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու՝ շինություն ապօրինի մուտք գործած, փաստաթղթեր գողացած և ուրիշի բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 27-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել Վանաձոր քաղաքի 28-ամյա բնակչուհին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 11:30-ից մինչև 11:40-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը երթուղային միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գաղտնի հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, անձը հաստատող փաստաթղթեր, բանկային քարտեր, որոնցից մեկից անհայտ անձը Բաղրամյան պողոտայում գործող բանկոմատից նույն օրը՝ ժամը 11:46-ից մինչև ժամը 11:50-ն ընկած ժամանակահատվածում, կանխիկացրել է 450.000 ՀՀ դրամ գումար՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:
Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին, կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, ՔԿ-ից խնդրում են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: