Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու այլ անձի նույնականացման քարտով ապառիկ կարգով գնումներ կատարած անձի ինքնությունը։
Երևանի բնակչուհի Կ.Ադամյանից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ իր նույնականացման քարտով, որը կորցրել է 2014 թվականին, ինչ-որ մեկը 2015 թվականի հոկտեմբերին Երևանում գործող տարբեր խանութներից ապառիկ կարգով կատարել է գնումներ. ձեռք է բերել տեխնիկա (հեռուստացույց, համակարգիչ, հեռախոսներ)՝ իրեն պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:
Հարուցվել է քրեական գործ՝ խարդախության դեպքի առթիվ և ձեռնարկվել քննչական գործողություններ՝ Կ.Ադամյանի կորցրած նույնականացման քարտով գործարքներ իրականացրած կնոջը հայտնաբերելու համար։ Նախաքննությամբ պարզվել է, որ բնակչուհու կորցրած նույնականացման քարտով 2015 թվականի հոկտեմբերին փորձ է կատարվել նաև բանկի միջոցով ապառիկ կարգով ձեռք բերել պլանշետ, սակայն բանկի աշխատակիցները պարզել են, որ դիմողն իրականում Կ.Ադամյանը չէ, և պայմանագիրը չեն կնքել։
Խանութից և բանկից ստացվել է այլ անձի նույնականացման քարտ ներկայացրած կնոջ լուսանկարը:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված կնոջ ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են նրան կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: