Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա Moscow Classic Ensemble-ի աշնանային համերգը: Ավարտին կկայանա երաժշտական գործիքների հանդիսավոր հանձնումը` նվիրելու են Արցախի ստեղծագործական դպրոցներին:
Նախաձեռնությունը մեկնարկել է դեռևս այս տարվա օգոստոսի 13-ին,Գառնիի տաճարի մոտ տեղի ունեցած Moscow Classic Ensemble-ի «Երեխաները ուզում են նվագել» բարեգործական երեկոյի ընթացքում:
Այդ դպրոցների համար ձեռք են բերվել բոլոր անհրաժեշտ երաժշտական գործիքները:
«Երեխաները ուզում են նվագել» բարեգործական երեկոն բազմաթիվ արձագանքներ է ստացել երեխաների աջակցությամբ զբաղվող կազմակերպություններից: Որոշվել է այս անգամ ևս կազմակերպել երեխաների ստեղծագործությունների ցուցահանդես, այն երեխաների, որոնց ընտանիքները տուժել են պատերազմական գործողությունների ընթացքում:
Աշնանային համերգի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի բոլոր աշխատանքերը կվաճառվեն տաղանդավոր երեխաներին ու նրանց ընտանիքներին օգնելու նպատակով: Համերգի մուտքն անվճար է:
Moscow Classic Ensemble-ի աշնանային բարեգործական համերգի շրջանակներում տեղի կունենա հայտնի ռուս երաժիշտ և ՌԴ վաստակավոր արտիստ Ստանիսլավ Ալեքսանդրովիչ Կատենինի վարպետության դասը, որին կմասնակցեն Երևանի պետական կոնսերվատորիայի սաները:
Moscow Classic Ensemble ուրախ է իր ներդրումն ունենալ երկու երկրների ստեղծագործական երկխոսության գործում: