|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ պաշտոնական կայքից:
Նախօրեին տեղի ունեցած հանձնաժողովային քննարկումներում դրական եզրակացություն ստացած օրինագծերի վերաբերյալ պարզաբանումներ են տվել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի, արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի, արտաքին հարաբերությունների, սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները և պաշտպանության, անվտանգության ու օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը:
Խորհրդարանի ղեկավարի փոխանցմամբ՝ ԱԺ կանոնակարգի 85-րդ հոդվածի համաձայն՝ հերթական նիստին կվերսկվի նաև «Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի քննարկումը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ ԱԺ հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին: