Սերժ Սարգսյանի երդմնակալությունը Հայաստանի քաղաքացիներիս վրա նստել է մոտ 28 մլն դրամ՝ 67 հազար ԱՄՆ դոլար:
«Ժողովուրդ
»-ը պարզել է, որ ՀՀ նախագահի նստավայրը միայն 5.8 մլն դրամ հատկացրել է 5 ուղեգորգ գնելու համար, իսկ ավելի քան 17 մլն դրամ՝ երդմնակալությանը մասնակցած պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների համար կազմակերպված միջոցառումների նպատակով:
«Ուշագրավն այն է, որ այդ օրվա միջոցառումներն իրականացրել է Արթիկ քաղաքում գրանցված
«Լոմա սիստեմս
» ՍՊԸ-ն: Փաստորեն, կասկածելի լեգիտիմություն ունեցող Ս. Սարգսյանի ճոխ երդմնակալության համար հարկատուներիս գրպանից ահռելի գումարներ են ծախսվել, և սա այն դեպքում, երբ Հայաստանում բնակչության ավելի քան 30 տոկոսը պարզապես աղքատ է
»,- գրում է թերթը և հավելում, ոչ 28 մլն դրամը ծախսվել է ՀՀ պետական բյուջեից, իսկ թե որքան գումար է ծախսվել իրականում' օլիգարխների նվիրատվություններով, մնում է միայն ենթադրել