Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 23-ին Հարավային Օսիայի Նախագահ Անատոլի Բիբիլովը հանդիպել է «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ: Կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ հանրապետության մարզերի գազիֆիկացման ծրագրի իրականացումը: Այս մասին հայտնում է Regnum.ru-ն՝ հղում անելով Հարավային Օսիայի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը:
Բիբիլովը և Միլլերը քննարկել են պայմանները, որոնց միջոցով կարելի է իրականացնել շուրջ 200 բնակավայրի գազիֆիկացման նախագիծը, ներառյալ ՝ ավելի քան 520 կմ միջբնակավայրային գազատարներն ու 370 կմ ներգյուղական գազատարները:
2009-ի օգոստոսին «Գազպրոմ» -ը շահագործման է հանձնել «Ձուառիկաու-Ցխինվալ» գազի գազատարը՝ Ռուսաստանից Հարավային Օսիա գազի ուղղակի մատակարարման համար: 2010-ի ապրիլին «Գազպրոմ»-ը և Հարավային Օսիայի կառավարությունը ստորագրել են համագործակցության պայմանագիր՝ մինչև 2029 թվականը:
2018 թվականի նոյեմբերին ուժի մեջ է մտել Հարավային Օսիայի և Ռուսաստանի կառավարությունների միջև բաժնետոմսերի ձեռք բերման և վաճառքի պայմանների և «Գազպրոմ-Հարավային Օսիա» ԲԲԸ-ի հետագա գործունեության մասին համաձայնագիրը. հայտնում է Res լրատվական գործակալությունը:
Նշվում է նաև, որ 2020 թվականին Rosseti FGC UES-ը կսկսի մալուխային գծի կառուցումը «Հյուսիսային պորտալ» ենթակայանից՝ Հյուսիսային Օսիայից մինչև Հարավային Օսիա: Դա կապահովի հանրապետության էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը: