կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-28 18:38
Հասարակություն

Միլլերը տեղակալ է գտել Երեւանում

Միլլերը տեղակալ է գտել Երեւանում

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական է տալիս «Գազպրոմ»-ում բարձր պաշտոն զբաղեցնելու համար. գրում է Gazeta.ru-ն:

 

Վերլուծաբանների կարծիքով` ընկերության նոր փոխնախագահը համակարգելու է «Գազպրոմ»-ի հարաբերությունները նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ, քանի որ մոնոպոլիայի հետաքրքությունը հետխորհրդային տարածքի նկատմամբ աճում է:

 

Սակայն ընկերությունից հրաժարվել են որեւէ կոնկրետ տեղեկություն տրամադրել Կարապետյանի վերաբերյալ:

 

Էներգետիկ ազգային անվտանգության հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սիմոնովն ասել է, որ «Գազպրոմի» նախագահ Միլլերի բոլոր տեղակալներն ունեն իրենց գործունեության ուղղությունները. «Եվ դժվար թե Կարապետյանը փոխարինի որեւէ մեկին: Հավանորեն խոսքը կադրերի ավելացման մասին է»:

 

Իսկ Ռուսաստանի նավթարդյունաբերողների միության փորձագետ Ռուստամ Տականեւը նշում է, որ Հայաստանի հետ գազի հարցում դժվար է սակարկել, քանի որ նա չի ցանկանում վճարել եվրոպական գներով, թեեւ դժվար թե Կարապետյանի գալը «Գազպրոմ» կապված լինի գների հետ. հայաստանյան շուկան ընկերության համար աննշան է:

 

Մեկ այլ կարծիքի համաձայն` «Գազպրոմը» հետաքրքրված է Հայաստան-Իրան գազամուղով եւ ցանկանում է այնտեղ բաժնեմաս ունենալ:

 

Կայքը նաեւ նշում է, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնում են փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, իսկ Կարեն Կարապետյանի հրաժարականից քաղաքացիները դժգոհ են: «Նման քաղաքապետ չենք ունեցել տասնյակ տարիներ»,- կայքի թղթակցին ասել է մի երեւանցի: Facebook-ում արդեն քաղաքապետի հրաժարականի դեմ բողոքողների խումբ է ստեղծվել: