|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Սեպտեմբերի 23-ը նշվում է որպես Ժեստերի լեզուների միջազգային օր, որի նպատակն է՝ մարդկանց ուշադրությունը սևեռելու այդ լեզուների նշանակության վրա խուլ և թույլ լսող միլիոնավոր մարդկանց համար: Միջազգային օրը հռչակվել է 2017 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, հայտնում է Calend.ru-ն:
72/161 բանաձևի նախաձեռնողն էր Խուլերի համաշխարհային ֆեդերացիան: Կազմայկերպության տվյալներով՝ աշխարհում ապրում է ավելի քան 70 միլիոն խուլ մարդ, որոնց համար ժեստերի լեզուն արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու հիմնական միջոցն է:
Աշխարհում կան շուրջ 300 ժեստային լեզուներ, ինչպես նաև ժեստերի միջազգային լեզու: Միջազգային հանրությունն ժեստերի լեզուն ընդունում է որպես լիիրավ բնական լեզու:
ՄԱԿ-ի բանաձևը կոչ է անում պետություններին հոգ տանել, որ բոլոր կարիքավորների համար ապահովվի ժեստերի լեզուների վաղ հասանելիությունը, խուլ մարդկանց համար կազմակերպվի որակյալ կրթություն, իսկ ժեստերի լեզուն ուսումնասիրելն ստացել է ավելի հասանելի ձևեր:
Ժեստերի լեզուների միջազգային օրը սեպտեմբերի 23-ին տոնելու ընտրությունը պայմանավորված է նրանով, որ հենց այսօր 1951 թվականին հիմնվել է Խուլերի համաշխարհային ֆեդերացիան: