Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնից։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայմանն ու զարգացմանը: Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ պաշտպանության նախարարի այցը Հայաստան կնպաստի առկա գործակցության առավել ամրապնդմանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև ընդգծեց, որ հայ ժողովուրդը երախտապարտ է Լիբանանին, որ Հայոց Ցեղասպանությունից հետո Եղեռնից մազապուրծ հայերին հյուրընկալեց և հնարավորություն ընձեռեց, որպեսզի վերակազմակերպեն իրենց ազգային-հոգևոր կյանքը:
Իր հերթին Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը ուրախություն հայտնեց Մայր Աթոռ կատարած այցի առիթով, ապա խոսեց երկու նախարարությունների համագործակցության մասին:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Լիբանանի հայ համայնքին, երկու ժողովուրդների արժեքային ընդհանրություններին, և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, արդյունավոր առաքելություն ցանկանալով նախարարին, մաղթեց, որ Լիբանանի ժողովուրդն ապրի խաղաղության մեջ և վերականգնի ծաղկուն իր կյանքը: