Փոխարժեքներ
17 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Հուլիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի «Հայաստան ծառայության» ծրագրի երիտասարդ մասնակիցներին՝ առաջնորդությամբ Ֆիլադելֆիայի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Հակոբ քահանա Գևորգյանի:
Տեր Հակոբը Հայոց Հովվապետին տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում երիտասարդ հայորդիները Հայաստանում մասնակցել են համայնքային կամավորական ծրագրերի, ինչպես նաև այցելել Հայաստանի տարբեր սրբավայրեր՝ զորացնելով իրենց հայրենաճանաչությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունը բաշխելով երիտասարդներին, գնահատեց նրանց մասնակցությունը կամավորական ծրագրերին։ Վեհափառ Հայրապետը նաև գոհունակություն հայտնեց, որ ուխտավոր երիտասարդները ամուր են պահում իրենց կապը Եկեղեցու հետ՝ գիտակցությամբ, որ հավատարիմ մնալով ազգային արժեքներին` կարող են անխաթար պահպանել իրենց ինքնությունը:
Իր խոսքում Նորին Սրբությունը վաստահություն հայտնեց, որ երիտասարդները հոգևոր նոր լիցքերով և ներշնչանքներով կվերադառնան իրենց համայնքներ և իրենց ազգանվեր ծառայությամբ օգտակարություն կբերեն հայրենիքին և Մայր Եկեղեցուն: