|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական է նշանակել Ռոբերտ Օ՛Բրայանին։ Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում ՝ գովաբանելով Օ՛Բրայանի գործունեությունը մինչ այդ նրա զբաղեցրած պաշտոնում։
Նշենք, որ մինչ նոր պաշտոնը ստանձնելը Օ՛Բրայանը զբաղեցնում էր ԱՄՆ պետդեպարտամենտի՝ պատանդների հարցերով վարչության ղեկավարի հատուկ դեսպանի պաշտոնը։
