|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին՝ Իսրայելում Սիրիայի քրդական ուժերի վերաբերյալ արած հայտարարության համար․ տեղեկացնում է DHA-ն։
«Իսրայելում Բոլթոնի արած հայտարարությունները մեզ համար անընդունելի են, մենք դա չենք կարող կուլ տալ: Բոլթոնը շատ լուրջ սխալ արեց»,- ասել է նա:
Էրդողանը նաև նշել է, որ Եթե ԱՄՆ-ը Սիրիայի քրդական ուժերին որակում է որպես բարեկամներ, ապա շատ մեծ սխալ է գործում:
«Թուրքիան այդ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում անելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ անկախ նրանից` դրա անդամները արաբներ կլինեն, թուրքեր, թե` քրդեր»,- նշել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ Բոլթոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Սիրիայից իր զորքերը դուրս կբերի այն դեպքում, եթե Սիրիայում լիովին ոչնչացվի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, ինչպես նաև եթե Թուրքիան ապահովի Սիրիայի քրդական ուժերի անվտանգությունը: