Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ախուրյան/Արփա գետի կամուրջը թվագրվում է Բագրատունյաց ժամանակաշրջանին (10-րդ կամ 11-րդ դ․)։ Մեկ այլ տեսակետի համաձայն՝ այն կառուցվել է 13-րդ դարում։ Կամուրջի մոտակայքում գտնված մակագրության մեջ նշված է, որ 14-րդ դարի սկզբին շինարարական աշխատանքներ են արվել կամրջի շրջակայքում։
Կամրջի միակ կամարը (30 մետր) քանդվել է՝ թողնելով միայն բարձր կամարակալերը, որոնք պետք է որ պարսպի մի մասը լինեն։ 19-րդ դարի ճանապարհորդները տեղեկացնում են, որ կամրջի մոտ եղել է պահակատուն, բայց այն ներկայում անհետացել է։ Ստորև առկա գծանկարը պատկանում է 1850-ական թթ․։
Կամրջից երևում է գետի դիմացի կողմը (հայկական), որը շատ մոտ է, բայց միաժամանակ՝ անհասանելի։ Կամրջի կոտրված կամարը չափազանց խորհրդավոր է և ներկայացնում է Անիի ներկայիս վիճակը՝ քաղաք, որը կտրված է քաղաքը կերտողներից։
Որոշ աղբյուրներ նշում են, որ գետի վրա եղել է երկրորդ կամուրջ՝ Կուսանաց հրվանդանից ներքև։ Դրանից գրեթե բան չի մնացել։
Մոտակայքի կառույցները
Կուսանաց վանքը շրջապատող պարիսպը երկար և ընդարձակ փակ սանդուղք է՝ կամարաձև տանիքով, որը մասնակի փորված է բնական ժայռի մեջ։
Այն ուղղվում է դեպի Ախուրյան գետ (և ոչ թե դեպի վանքը, ինչպես հաղորդվում է որոշ գրքերում) և հավանաբար ներառել է ճանապարհ դեպի կամուրջը։ Ծածկված կառուցումը, հնարավոր է, կառուցվել է այնպես, որ արտաքին աշխարհից բաժանի վանքը, որն արդեն իսկ տեղակայված էր մի մեկուսի վայրում։
Կուսանաց վանքի հովտում կան տարբեր կառույցներ։ Դրանք են՝ փոքր մատուռը, մի ուղղանկյուն կառույց, որը հավանաբար եղել է դիտաշտարակ՝ գետի ափի շարժը վերահսկելու համար։
(Ներկայում Թուրքիայի կողմից առաջ քաշված սահմանափակումների պատճառով Անի այցելողները չեն կարողանում այցելել կամրջի ավերակներ կամ իջնել դեպի գետը։ 1990-ական թթ․ սկզբին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, հնարավոր դարձավ լողալ գետում, իսկ հիմա ողջ տարածքը արգելված գոտի է համարվում)։
Անգլերենից թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net