Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի Դաշնության Խաբարովսկի երկրամասում ջրհեղեղը, ըստ նախնական տվյալների, 990 միլիոն ռուբլու վնաս է հասցրել: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրամասի կառավարության հաղորդագրությունը:
«Երկրամասի բնակչությանն ու ենթակառուցվածքներին ջրհեղեղի հասցրած վնասի չափը, նախնական տվյալների համաձայն, գնահատվում է 990 միլիոն ռուբլի: Շրջանի ղեկավարը դիմել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին` Խաբարովսկի երկրամասին ֆինանսական օգնություն տրամադրելու խնդրանքով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ջրհեղեղի ալիքը վնաս է հասցրել երկրամասի 93 բնակավայրի: Աղետից տուժել է 670 բնակելի տուն, որոնցում ապրող բնակիչների թիվը հասնում է 2 հազարի:
Այս պահին Խաբարովսկում տիրող իրավիճակը կարգավորման փուլում է, սակայն Ամուրի Կոմսոմոլսկում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Տարածաշրջանում ջրի մակարդակը 1,5 մետրով բարձր է վտանգավորության թույլատրելի սանդղակով նախատեսված մակարդակից: 440 բնակելի տուն այս պահի դրությամբ դեռևս հեղեղված է:
Խաբարովսկի երկրամասում արտակարգ դրություն է հայտարարվել: