Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Т-50 (Սու-57) կործանիչը վթարվել է Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքում մոտակայքում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ անվտանգության գործակալությունների խոսնակի խոսքերին հղումով:
Նշվում է՝ մեքենան ռազմական նշանակություն չի ունեցել և պատկանել է «Գագարին» անունով տեղական արտադրողին:
Դեպքը տեղի է ունեցել «Ձյոմգի» աերոդրոմից 120 կմ հեռավորության վրա ՝ շարժիչի փորձարկման ժամանակ:
Օդաչուն կատապուլտով ցած է նետվել։ Նրան օգնության է հասել Ми-8 ուղղաթիռը։ Նրա առողջական վիճակի մասին դեռևս այլ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։
Մասնագետներն այժմ զբաղվում են սև արկղերի որոնմամբ: Նախնական վարկածով՝ վթարի պատճառն անսարքությունն ու օդաչուի թերացումն է:
Սու 57
2001 թվականին Ռուսաստանի ռազմաօդային ուժերը գործարկել են հինգերորդ սերնդի կործանիչ ծրագիրը, նրան նշանակվել է Т-50 գործարանային ինդեքսը: 2017 թվականին ՌԴ օդատիեզերական ուժերի հրամանատար Վիկտոր Բոնդարևը հայտնել է, որ մարտական մեքենայի սերիական անվանումն է «Սու -57»:
Առաջին փորձարկումները տեղի են ունեցել 2010 թ: Նոր ինքնաթիռի հիմնական առավելություններն են նրա բարձր մանևրելու կարողությունը, գերձայնային թռիչքներ կատարելու ունակությունը, ինչպես նաև ավիացիայի նոր համալիր և ցածր տեսանելիությունը:
Նոյեմբերի սկզբին Պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն Կոմսոմոլսկ-Ամուր ավիացիոն գործարան այցելելուց հետո հայտարարեց, որ ՌԴ դատիեզերական ուժերը պետք է ստանան 12 ինքնաթիռների արտադրության առաջին խմբաքանակի պատվերը մինչև այս տարվա վերջ: