Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախում այս տարի 2 անգամ շատ գարնանացան է կատարվել:
ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2011թ. հունիսի 13-ի դրությամբ կատարվել է 8786.6 հա գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 3682.2 հա-ի փոխարեն: Կատարված գարնանացանի 793.5 հա-ը կազմել են հացահատիկային մշակաբույսերի, 4740.0 հա-ը եգիպտացորենի, 396.2 հա-ը հատիկաընդեղենային մշակաբույսերի, 882.6 հա-ը կարտոֆիլի, 708.3 հա-ը բանջարեղենի, 240.4 հա-ը բոստան պարենայինի, 498.5 հա-ը տեխնիկական մշակաբույսերի եւ 527.1 հա-ը կերային մշակաբույսերի ցանքատարածությունները:
Գարնանացանի նման ծավալները թերեւս կարելի էր գոհացուցիչ համարել ու ակնկալել ավելի շատ բերք, եթե չլիներ այս տարի հանրապետության տարբեր շրջաններում տեղացած կարկուտը, որը որոշ համայնքներում դաշտերը հողին է հավասարեցրել։
Վերջերս ուժեղ կարկուտ է տեղացել նաեւ Քաշաթաղի շրջանի Կովսականի ենթաշրջանում։ Հիմնականում վնասվել են հացահատիկային ցանքատարածքները։ Ամենաշատ տուժած Երիցվանք համայնքում ամբողջությամբ վնասվել են ավելի քան 60 հեկտար ցորենի եւ 50 հեկտար եգիպտացորենի ցանքեր։ Վնասներ են կրել նաեւ բանջարեղենի մշակությամբ զբաղվողները: