կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-16 14:15
Հասարակություն

Թումանյանական օր

Թումանյանական օր

Լոռու մարզի Դսեղ համայնքում` Հովհաննես Թումանյանի հարկի տակ, այս տարի ևս մեծ հանդիսավորությամբ նշվեց «Թումանյանական օր» միջոցառումը:

Հանդիսությանը  ներկա էին  Ամենայն հայոց բանաստեղծի ժառանգները, որոնք եկել էին Գերմանիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Դանիայից։

Միջոցառման ընթացքում իրենց ողջույնի խոսքն ասացին  ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը, տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանը,«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, նաև՝ Հ. Թումանյանի թոռնուհին՝ բանասիրական գիտությունների թեկնածու Իրմա Սաֆրազբեկյանը, թումանյանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Սուսաննա Հովհաննիսյանը, Ազատ Եղիազարյանը և այլք:

Ներկայացվեցին թատերականացված տեսարաններ, բեմադրություններ թումանյանական հեքիաթների մոտիվներով: Երաժշտական կատարումներով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստներ Ստեփան Դալլաքյանը, Ռուբեն Սահակյանը, Գյումրիից ժամանած երգչախումբը, պարային համույթներ և անհատ կատարողներ: Միջոցառումը վարում էր դերասանուհի, ասմունքող Հրաչուհի Լոռեցյանը:

Տեղի ունեցավ նաև Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի՝ «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի» «Թումանյանական հեքիաթի օր» 14-րդ միջազգային ամենամյա փառատոնը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին։  Փառատոնին մասնակցում էին թատերական խմբեր Հայաստանից, Արցախից և այլ երկրներից։