|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հոկտեմբերի 18-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վաղը նշում է չորս Ավետարանիչների տոնը:
Այս առիթով, օրհնությամբ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:00-ին:
«Հրավիրում ենք ամենքիդ մասնակցելու Սուրբ Պատարագի և աղոթելու մեր սիրելի ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐ, ՏԵՐ ՀՈՐ, մեր բոլոր ծնողների, քույրերի և եղբայրների, զավակների համար՝ խնդրելով Սուրբ Ավետարանիչների բարեխոսությունը»,- նշում են Արագածոտնի Թեմից։
Հիշեցնենք, որ երեկ թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը կալանավորվել է երկու ամսով, իսկ դիվանապետ Տեր Գարեգինը՝ մեկ ամսով։