|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Սեպտեմբերի 8-ին, ժամը 14:51-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում այրվում է խոտի դեզ։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ծովինար գյուղի 3-րդ թաղամասի տներից մեկի բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։15-ին, մարվել՝ 15։49-ին։ Այրվել են մոտ 1800 կգ պահեստավորած անասնակեր և 40 հակ գարու ծղոտ: