|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Օգոստոսի 13-ին, ժամը 07:35-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղում այրվում է կուտակած խոտ և «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:08-ին, մարվել՝ 12:04-ին:
Բազմաղբյուր գյուղի 8-րդ փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմում (սեփականատեր Ռ. Պ.) այրվել են պահեստավորած մոտ 2090 հակ անասնակեր, մոտ 7 քմ անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը և Վ. Ա.-ին պատկանող «ԳԱԶ 53» մակնիշի 08 LO 332 պետհամարանիշի ավտոմեքենան՝ ամբողջությամբ: