|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն խոստացել է տարածել «հրեական ինքնիշխանությունը» Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող բոլոր պաղեստինյան տարածքների վրա։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
«Աստծո օգնությամբ մենք կտարածենք հրեական ինքնիշխանությունը բոլոր բնակավայրերում՝ որպես պատմական Իսրայելի և Իսրայել պետության մաս»,- նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ դպրոցականների առջև ելույթում հայտարարել է Նեթանյահուն։
Պաղեստինցի պաշտոնյաները քննադատել են Նեթանյահուի հայտարարությունը: Մասնավորապես՝ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի խոսնակ Նաբիլ Աբու Ռդաինահն այն որակել է «իրերի անթույլատրելի վիճակ ստեղծելու փորձի շարունակություն, որը չի հանգեցնի խաղաղության, անվտանգության կամ կայունության»:
Հորդանան գետի արևմտյան ափին՝ պաղեսինյան տարածքներում գտնվող բնակավայրերը նույնիսկ ներքին օրենսդրությամբ Իսրայելի մաս չեն համարվում, իսկ Նեթանյահուի հայտարարությունը հնչել է երկրում համընդհանուր ընտրություններին ընդառաջ:
Լրատվամիջոցը հավելում է նաև, որ հուլիսի 26-ին, իսրայելցիների կողմից Արևելյան Երուսաղեմում պաղեստինցիների տներն ապամոնտաժելուն ի պատասխան, Պաղեստինը հայտարարել էր այդ երկրի հետ ունեցած բոլոր պայմանավորվածությունների դադարեցման մասին: