կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-07 19:37
Քաղաքական

Մենք չենք ունենալու հարգանք աշխարհի հզորներից այնքան ժամանակ, մինչեւ չվերակագնենք մեր ինքնիշխանությունը․ մենք դա կանենք․ Ռ․ Քոչարյան

Մեր փրկության վերելքի միայն մի ճանապարհ կա, եւ այն «Հայաստան» դաշինքի հետ է։ Հաղթանակած նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ մենք կարող ենք դուրս բերել համազգային նվաստացումը։ Հունիսի 20-ին մենք ընտրում ենք մեր ազգայինը, հերոսականը, հաղթանակը։ Մերժում ենք նեռի, սատանայի սերունդների այս եռամյա իշխանմությանը մեր հայոց սուրբ հողում,-«Հայաստան» դաշինքի՝ Քաջարանի հանրահավաքի ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ պատահական չէ, որ քարոզարշավը «Հայաստան» դաշինքը սկսում է Սյունիքից։

«Սյունիքը այս ազգադավ իշխանության պայքարի խորհրդանիշն է։ Սյունիքն էր այն դարպասը, Հայաստանի դիմադրությունը, որ մեզ ուժ էր տալիս Երեւանում եւ ամբողջ Հայաստանում։ Մենք միասին պետք է ստին, ամբոխավարությանը, կեղծիքին, պարտվողականությանը վերջ դնենք։ Հայաստանին պետք է իշխանություն, որն ունի իր ժողովրդի նկատմամբ պատասխանատվություն։ Պետք է իշխանություն, որը տեր կկանգնի պետությանը, ժողովրդին եւ երկրի սահմաններին»,-նշեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաջարանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց՝ երկիրը պետք է հանենք ստեղծված իրավիճակից, ինչն, առաջին հերթին, երկրի անվտանգության վերականգնումն է։

«Երկիրը պետք է հանենք ստեղծված իրավիճակից․ երկրի անվտանգության ողնաշարը բանակի վերականգնումն է։ Պետք է անենք ամեն ինչ, որ մեր զոհերը «հանուն ոչնչի» չլինեն։ Դուք գիտեք այդ արտահայտության աղբյուրը։ Մենք առաջ ենք տանելու Հայաստանը, որը ուներ ամենից մարտունակ համբավը այս տարածաշրջանում։ Պետք է սա վերականգնենք, հակառակ դեպքում մենք լինելու ենք այն երկրների ցանկում, որոնք իրենք իրենց ուժերով ի վիճակի չեն պահել իրենց սահմանները, նույնիսկ պաշտպանել սեփական ժողովրդի անվտանգությունը։ Սա լավ բան չէ։ Մենք չենք ունենալու հարգանք աշխարհի հզորներից այնքան ժամանակ, մինչեւ չվերակագնենք մեր ինքնիշխանությունը եւ ինքնուրույն պահել մեր երկրի սահմանները։ Երկրորդը տնտեսոական վերելքն էէ։ Ինձ հաջողվել է 1 անգամ՝ 1998-2008 թվերին դա անել։ Ես այսօր, այստեղ խոստանում եմ, որ դա անելու ենք եւս մեկ անգամ»,-Քաջարանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում