կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-08 16:40
Աշխարհ

Կործանիչ հարված է սպասում բոլոր նրանց, ովքեր կգրոհեն Իսրայելի վրա. Նեթանյահու

Կործանիչ հարված է սպասում բոլոր նրանց, ովքեր կգրոհեն Իսրայելի վրա. Նեթանյահու

Կործանիչ հարված Է սպասում բոլոր նրանց, ովքեր կգրոհեն Իսրայելի վրա. հայտարարել է երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն՝ հունվարի 8-ի առավոտյան Երուսաղեմում ելույթ ունենալով խորհրդաժողովում, որը նվիրված էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերն օրինական ճանաչելու վերաբերյալ դոկտրինին: Այս մասին, ըստ yerkir.am-ի, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Իսրայել պետությունը կայուն խարիսխ է Մերձավոր Արեւելքի փոթորկոտ ջրերում: Մենք ամուր կանգնած ենք նրանց դեմ, ովքեր ձգտում են մեզ ոչնչացնել: Բոլոր նրանք, ովքեր կհարձակվեն մեզ վրա, կործանիչ հարված կստանան»,- հայտարարել է Նեթանյահուն:

Սա Իսրայելի վարչապետի՝ հրապարակավ արված առաջին հայտարարությունն է, որը հնչել Է Իրաքում տեղակայված ամերիկյան բազաներին Իրանի հասցրած հարվածից հետո:

Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ հունվարի 8-ին տեղի կունենա Իսրայելի նախարարների կաբինետի՝ անվտանգության հարցերին նվիրված նիստ, կքննարկվի իրադրությունը, որը տարածաշրջանում ստեղծվել է ամերիկյան ռազմաբազաներին Իրանի հասցրած հարվածից հետո: