կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-09 11:17
Աշխարհ

Թրամփը կոչ է արել Ֆրանսիային՝ չմիջամտել ԱՄՆ-Իրան հարաբերություններին

Թրամփը կոչ է արել Ֆրանսիային՝ չմիջամտել ԱՄՆ-Իրան հարաբերություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել, որով Ֆրանսիային կոչ է արել չմիջամտել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությանը՝ նրան «հակասական ազդանշաններ» հղելով։

Թրամփն արձագանքել է հուլիսին Ֆրանսիայի և Իրանի առաջնորդներ Մակրոնի և Ռոհանիի հեռախոսային բանակցությունների մասին չհաստատված տեղեկությանը։

«Իրանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի։ Նա հուսահատորեն ցանկանում է խոսել ԱՄՆ-ի հետ, բայց նրան հակասական ազդանշաններ են հղում բոլորը, որոնք հավակնում են ներկայացնել մեզ, ներառյալ՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը»,- մանրամասնել է Թրամփն ու հիշեցրել` ոչ ոք չի կարող ներկայացնել ԱՄՆ-ն՝ բացի այդ երկրից։

«Ես գիտեմ, որ Էմանուել Մակրոնը լավ մտադրություններ ունի՝ ինչպես մյուս բոլորը, բայց ոչ ոք չի կարող խոսել Միացյալ Նահանգների փոխարեն՝ բացի Միացյալ Նահանգներից։ Ոչ ոք լիազորված չէ որևէ կերպ ներկայացնել մեզ»,-ընդգծել է ԱՄՆ նախագահը։