Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երրորդ երկրները, որոնք միջամտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը որպես պետություններից մեկի աջակից, արջի ծառայություն են մատուցում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Բոնդարյովը:
«Այն երկրները, որոնք այդ հակամարտությանը միջամտում են որևէ երկրի կողմից՝ բորբոքելով այն, իրենց ռազմական կոնտինգենտն օգնության ուղարկելով ազգային բանակներին կամ պատրաստվում են դա անել, արջի ծառայություն են մատուցում: Ոչ մի դրական արդյունքի իրադարձությունների այդպիսի զարգացումը բերել չի կարող»,- ասել է Բոնդարյովը:
Ինչպես հայտնել է հանձնաժողովի նախագահը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար պետք է երկու երկրների քաղաքական կամքը և «հզոր» աշխարհաքաղաքական միջնորդներ:
«Անհրաժեշտ է վերջ դնել արյունահեղությանը: Հիմա ամբողջ աշխարհը, ոչ միայն անդրկովկասյան տարածաշրջանը, գտնվում է բարդ տնտեսական, քաղաքական, համաճարակային իրավիճակում: Առկա իրավիճակում կարևոր է համախմբել ջանքերն ընդհանուր սպառնալիքի դեմ պայքարելու համար, ոչ թե մաքրել հին հաշիվներն ու բորբոքել հին վերքերը»,- նշել է հանձնաժողովի նախագահը: