|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը պահանջել է Թուրքիայից` կրկնահաշվարկի ժամանակ չմիջամտել պաշտոնյաների գործողություններին և ապահովել նրանց` ազատ գործելու իրավունքը. հաղորդում է Euronews-ի թուրքական ծառայությունը:
Ստրասբուրգում տեղի ունեցած նիստում հրապարակվել է Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հայտարարություն, որում նշված է. «Մենք ընդունում ենք չնչին տարբերությամբ արդյունքները դարձյալ հաշվելու դժվարությունը: Չնչին տարբերությամբ արդյունք գրանցած վայրերում վերահաշվարկ պահանջելը նորմալ երևույթ է: Սակայն մի քանի տասնյակ հազարի հասնող տարբերության դեպքում կրկնահաշվարկ պահանջելը խնդիրներ է առաջացնում: Թուրք պաշտոնյաները պետք է ապահովեն Բարձրագույն ընտրական հանձնաժողովի աշխատանքները բաց և թափանցիկ անցկացնելը: Ակնկալում ենք, որ նրանք կաշխատեն ազատ միջավայրում, և նրանց գործողություններին միջամտություն չի լինի»: