|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի խորհրդական Ահմեդ Սևերը հյուրընկալվել է CNN Turk-ի «Ամեն ինչ» ծրագրին և խոսել Գյուլի մասին հրատարակած գրքի մասին. տեղեկացնում է «Ակօս»-ը:
Զրույցի ընթացքում Սևերն անդրադարձել է գրքում ներկայացված` Հայաստան-Թուրքիա «ֆուտբոլային» դիվանագիտությանը:
Գյուլի՝ 2008 տվականին Հայաստան կատարած այցի մասին նա նշել է, որ այցին դեմ են եղել այդ ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Գլխավոր շտապի պետ Իլքեր Բաշբուղն ու ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:
«Նա մեկնեց Հայաստան, թեև միայնակ էր մնացել: Սակայն այդ ժամանակաշրջանը ճանապարհ հարթեց արձանագրությունների համար»,- ասել է Սևերը:
Նրա խոսքով՝ Գյուլը մտածում էր, որ քրդական, հայկական և Կիպրոսի հարցերն ամենակարևորն են: «Գյուլը մտածում էր, որ այս հարցերը աստիճանաբար «փտելու էին»: Մտածում էր, որ «ֆուտբոլային» դիվանագիտությամբ կարող էր ճանապարհներն ընդլայնել: Նրան այդ մտքից ետ պահելու համար շատեր հակառակ մտքեր արտահայտեցին: ԱԳ նախարարությունը չէր ցանկանում, որ նա մեկնի: Նրանք մտահոգ էին անվտանգության և Ադրբեջանի հետ հարաբերություններին վնասելու հարցերում»,- հայտնել է Սևերը: