|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Սիրիայի կառավարությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ: Սիրիան՝ երկրի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու ուղղությամբ պայմանավորվածությունը Թուրքիայի և ԱՄՆ միջև, որակել է որպես «կոպիտ հարձակում» Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա, երկու երկրների կատարած քայլը սիրիական կողմը համարել է «վտանգավոր էսկալացիա», հայտնում է Reuters-ը:
«Երկու երկրների միջև պայմանավորվածությունը ցույց է տալիս ամերիկա-թուրքական ագրեսիան Սիրիայի հանդեպ…. Ամերիկա-թուրքական ագրեսիան վտանգավոր էսկալացիա է, և տարածքում խաղաղության ու կայունության դեմ ուղղված սպառնալիք», - հաղորդել է SANA լրատվական գործակալությունը` հղում անելով Սիրիայի արտգործնախարարի խոսքերը:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու շուրջ ԱՄՆ-ի և Թուրքիաի միջև բանակցությունները շարունակվում են, եւ ըստ բանակցող կողմերի՝ դրանք կառուցողական ընթացքի մեջ են: