կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-07 16:38
Աշխարհ

Քաբուլում տեղի ունեցած պայթյունը երկրի նախագահի ընտրությունների նախապատրաստումը վիժեցնելու փորձ է. Աֆղանստանի վարչապետ

Քաբուլում տեղի ունեցած պայթյունը երկրի նախագահի ընտրությունների նախապատրաստումը վիժեցնելու փորձ է. Աֆղանստանի վարչապետ

Աֆղանստանի վարչապետ Աբդուլա Աբդուլան այսօր` օգոստոսի 7-ին, դատապարտել է Քաբուլի արևմուտքում ոստիկանական տեղամասի մոտ իրականացված պայթյունը`այն որակելով որպես երկրի նախագահի ընտրությունների նախապատրաստումը վիժեցնելու փորձ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես վճռականորեն դատապարտում եմ այսօրվա ահաբեկչական գրոհը Քաբուլում, ահաբեկիչները նպատակ էին հետապնդում խանգարել նախագահական ընտրարշավի անցկացմանը»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել Աբդուլան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք,որ պայթուցիկներով լի ավտոմոբիլն օգոստոսի 7-ի առավոտյան պայթել էր Քաբուլի արևմտյան շրջանի ոստիկանական տեղամասի տարածքում, ինչի հետևանքով տուժել է 95 մարդ: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը: 

Աֆղանստանի նախագահական ընտրությունները պլանավորված են 2019 թվականի սեպտեմբերի 28-ին: Դրանց անցկացման ամսաթիվը, սակայն, հետաձգվել է մի քանի անգամ:

Ավելի վաղ նախատեսվում էր, որ ընտրությունները կկայանան այս տարվա հուլիսի 20-ին: Երկրի պետության ղեկավարն ընտրվում է համընդհանուր, գաղտնի և ուղղակի քվեարկության հիման վրա հինգ տարի ժամկետով և կարող է վերընտրվել երկրորդ ժամկետում: