|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Քաբուլում մահափորձ է կատարվել Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլա Սալեհի դեմ: Սեպտեմբերի 9-ի առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով բարձրաստիճան պաշտոնյան չի տուժել, զոհվել է երեք մարդ: Տեղեկությունը հայտնել է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սալեհի ներկայացուցչին ու այլ աղբյուրներ. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Փոխնախագահի ներկայացուցիչը նշել է, որ Սալեհի պահակախմբի վրա հարձակման հետեւանքով տուժել է 3 թիկնապահ, պաշտոնյան անվնաս է:
Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ ահաբեկչական գործողության զոհ է դարձել 3 մարդ, 12-ը տուժել են։