կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-12 08:26
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանի փեսան նշանակվել է Շենգավիթի հարկային տեսչության պետ

Հովիկ Աբրահամյանի փեսան նշանակվել է Շենգավիթի հարկային տեսչության պետ
««Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Շենգավիթի հարկային տեսչության պետ Աշոտ Արզումանյանը նշանակվելու է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար»: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթրն ու հավելում. Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Արզումանյանը նշանակվել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար: Իսկ Արզումանյանի տեղում, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Շենգավիթի հարկային տեսչության պետ կնշանակվի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսան՝ Վահան Մամիկոնյանը, ով մի քանի օր առաջ ազատվեց նույն շրջանի ոստիկանության բաժնի պետի պաշտոնից»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։