|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի խախտումների պատճառով պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժումը հետաձգել է Գազայի հատվածում պատանդների նոր խմբի ազատ արձակման գործընթացը։ Նրանք պետք է տուն վերադառնային փետրվարի 15-ին։ Այսպիսի հայտարարություն է արել «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի՝ «Իզեդին ալ-Քասամ բրիգադներ» խմբավորման ներկայացուցիչ Աբու Ուբայդան։
«Վերջին երեք շաբաթվա ընթացքում մենք տեսել ենք հակառակորդի կողմից գործարքի պայմանների կրկնակի խախտումներ, ինչից ելնելով՝ որոշել ենք հետաձգել պատանդների ազատ արձակումը, որը պետք է տեղի ունենար փետրվարի 15-ին։ Իսրայելը պետք է հավատարիմ մնա համաձայնագրի դրույթներին և հետադարձ ուժով փոխհատուցի վերջին շաբաթներին իր հասցրած վնասը»,- գրել է նա «Տելեգրամ»-ի իր ալիքում։