Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը ձմեռային սեզոնից դադարեցնում է դեպի Գյումրի չվերթները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ավիաընկերությունում անանուն աղբյուրը: Նրա խոսքով՝ չվերթների դադարեցման վերաբերյալ որոշման պատճառը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելանյութի պարբերական թերլիցքավորման հետ:
«Գյումրիի օդանավակայանում, ցավոք, վառելանյութ մատակարարող ընկերությունը պարբերաբար թերլիցքավորում է կատարում: «Պոբեդան» բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ պահանջելով պարզել իրավիճակը: Սակայն օդանավակայանի միջոցառումներն անբավարար են, և վառելանյութ լիցքավորողը շարունակում է թերլիցքավորման պրակտիկան: «Պոբեդան» իր ծրագրած չվերթները դեպի Գյումրի կկատարի մինչև ամառային սեզոնի վերջը, որպեսզի իր հաճախորդներին դժվար կացության մեջ չդնի, սակայն ձմեռային սեզոնից այս երթուղով տոմսերի վաճառքն արդեն իսկ դադարեցված է»,- տեղեկացրել է աղբյուրը:
Նշենք, որ ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ վաճառքը դադարեցված է:
Ներկայումս «Պոբեդան» Մոսկվայից դեպի Գյումրի շաբաթական 10 չվերթ է իրականացնում (այդտեղից առաջարկվում է տեղափոխում մինչև Երևան), ձմեռային սեզոնին նախատեսված էր շաբաթական 7 չվերթ: Դեպի Գյումրի չվերթները սկսել էր 2016 թվականին դեկտեմբերից: