Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հնդկաստանի ներքին գործերի նախարար Ամիդ Շահը խորհրդարանում ներկայացրել է երկրի սահմանադրության մեջ ամրագրված Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի հատուկ կարգավիճակը վերացնելու մասին օրինագիծ, հայտնում է РИА НОВОСТИ-ն՝ հղում անելով NDTV- ին:
Մարզի հատուկ կարգավիճակն ամրագրված է Հնդկաստանի Սահմանադրության 370-րդ հոդվածում: Այս հոդվածը, ի թիվս այլ բաների, պահանջում է տեղական ժողովում Հնդկաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքների մեծ մասի պարտադիր վավերացում:
Ավելի վաղ նախագահ Ռամ Նաթ Կովինդը հրամանագիր էր ստորագրել նահանգի հատուկ կարգավիճակը վերացնելու մասին, ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Համապատասխան օրինագիծը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից:
Կառավարության առաջարկի համաձայն՝ Ջամմու և Քաշմիրի վարչատարածքային բաժանումով, նահանգը կդառնա սեփական օրենսդիր մարմնով առանձին միութենական տարածք: Ենթադրվում է, որ դաշնային տարածքի կարգավիճակը կստանա նաև Լադախի շրջանը, որը ներկայումս վերոնշյալ նահանգի մաս է կազմում:
«Հաշվի առնելով ներքին անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակը, որը սրվել է տրանս-ահաբեկչությամբ՝ գոյություն ունեցող Ջամմու և Քաշմիր նահանգներին պետք է տալ առանձին դաշնային վարչատարածքի կարգավիճակ, որը կունենա իր օրենսդիր մարմինը», - ասված է Շահի անունից:
Նախորդող շաբաթ օրը Պակիստանը մեղադրեց Հնդկաստանին՝ երկու երկրների սահմանի երկայնքով քաղաքացիական անձանց դեմ զենք կիրառելու մեջ: Հնդկական կողմը հերքեց այդ մեղադրանքները: Գործողությունների արդյունքում, ըստ պակիստանյան կողմի, երկու քաղաքացիական անձինք, այդ թվում ՝ 4-ամյա մի տղա, զոհվել են, 11-ը ՝ ծանր վիրավորվել: Պակիստանի միջգերատեսչական հասարակայնության հետ կապերի ծառայությունը (ISPR) միջազգային հանրությանը կոչ է արել «ուշադրություն դարձնել Հնդկաստանի կողմից միջազգային օրենքների այս անպարկեշտ խախտմանը»:
Ջամմու և Քաշմիր նահանգը Հնդկաստանի միակ նահանգն է, որտեղ բնակչության մեծամասնությունը մուսուլման է, ակտիվ անջատողականները հանդես են գալիս հօգուտ անկախության կամ Պակիստանին միանալու: Միևնույն ժամանակ, Քաշմիրում Հնդկաստանի և Պակիստանի միջև պաշտոնական սահմաններ չկան. երկու պետությունների բանակները բաժանում են վերահսկման գիծը: Նոր Դելին մեղադրում է Պակիստանի իշխանություններին՝ զինված անջատողականներին աջակցելու մեջ: Իսլամաբադը մերժում է այդ մեղադրանքները ՝ հայտարարելով, որ Քաշմիրի բնակիչները ինքնուրույն պայքարում են իրենց իրավունքների համար: