Հիշյալ կետն ընդգծում է. «Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է եւ առաջնորդվում է բացառապես համապետական եւ համազգային շահերով»:
ՀՀ կառավարության նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը հայտարարեց, որ 65 պատգամավորների կողմից Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է նախագահի թեկնածու: Նույնիսկ նիկոլը հասկացավ, որ առաջադրումը չպիտի կապի ՔՊ-ի հետ, քանի որ Սահմանադրությամբ նախագահի պաշտոնի առաջադրման համար խորհրդարանական մեծամասնությանը նման լիազորություն տրված չէ, այնպես ինչպես դա հստակ նշված է վարչապետի պաշտոնի դեպքում:
Բայց նման նրբանկատություն չունեցավ Վահագն Խաչատուրյանն իր երախտագիտության խոսքում, որտեղ հստակ կերպով շնորհակալություն հայտնեց ՔՊ-ին իրեն թեկնածու առաջադրելու համար:
ՔՊ-ի կողմից ու նիկոլի հաստատմաբ նախագահի թեկնածու առաջադրված անձը կարող է Սահմանադրության 123.3 հոդվածի համաձայն անաչառ լինել և համապետական ու համազգային շահերը վեր դասել նիկոլի ու ՔՊ-ի քմահաճույքներին: Հարցի պատասխանը դժվար չէ գտնել:
Ի դեպ, Արմեն Սարգսյանն էլ էր առաջադրվել ՀՀԿ-ի կողմից, բայց առաջին հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը կարևորել էր, որ նա պիտի հանդիպում ունենա խորհրդարանի քաղաքական բոլոր խմբակցությունների հետ ու նրա ընտրությունը պիտի լինի լայն համաձայնությամբ:
Վահագն Խաչատուրյանի թեկնածության շուրջ կարող է նման լայն համաձայնություն առաջանալ կամ ընդհանրապես ընդդիմադիր խմբակցությունները պատրաստ կլինեն նրա հետ հանդիպել: Այս հարցի պատասխանն էլ դժվար չէ գուշակել: