|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև ցանկացած առևտրային գործարք փաստացի կարգելափակվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից, եթե Brexit-ն ազդի Իռլանդիայի սահմանի վրա, ինչպես նաև վտանգի տակ դնի Հյուսիսային Իռլանդիայում խաղաղությունը, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով ԱՄՆ կոնգրեսականների խոսքերը։
Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Բորիս Ջոնսոնը ԵՄ-ից դուրս գալու պարագայում ԱՄՆ-ի հետ առեւտրային գործարքը ներկայացրել է որպես տնտեսական ծախսերը փոխհատուցելու միջոց, միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ երկու երկրները «շատ կարեւոր առեւտրային համաձայնագիր կկնքեն», որը 4-5 անգամ ավելի կմեծացնի առեւտրաշրջանառությունը:
Չնայած այս ամենին՝ Թրամփին չի հաջողվում բացասաբար տրամադրված Կոնգրեսում առաջ տանել այդ համաձայնագիրը, որտեղ ուժեղ քննադատական վերաբերմունքի կլինի Բրիտանիայի հետ ցանկացած առեւտրային գործարքի նկատմամբ, եթե այն սպառնա կամ ինչ-որ կերպ որևէ վտանգ ներկայացնի Բելֆաստի համաձայնագրի կամ Հյուսիսային Իռլանդիայի հետ բաց սահմանների համար: