|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը կիրակի նախազգուշացում է տարածել Իսրայելի քաղաքացիների՝ Թուրքիա մեկնելու վերաբերյալ: «Թուրքիայում սպառնալիքի բարձր մակարդակի լույսի ներքո ահաբեկչական հարձակումների անմիջական վտանգ կա։ Սպառնալիքը առկա է երկրի բոլոր զբոսաշրջային կենտրոններում»,- ասվում է տեղական «Յոթերորդ ալիքով» (Arutz Sheva) այսօր՝ նոյեմբերի 15-ին հեռարձակված նախազգուշացման մեջ։
Իսրայելի քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել Թուրքիա այցելություններից կամ հնարավորինս շուտ լքել այն։ Ներկայումս Թուրքիայում գտնվող իսրայելցի զբոսաշրջիկներին խնդրում են զերծ մնալ մարդաշատ զբոսաշրջային վայրեր այցելելուց, ենթարկվել տեղական անվտանգության մարմինների հրահանգներին և պարբերաբար հետևել ԶԼՄ-ների հաղորդագրություններին:
Խորհրդի նախազգուշացումը հաջորդում է իսրայելցի ամուսնական զույգ Մորդի և Նատալի Օկնինների հետ կապված միջադեպին, որոնք անցյալ շաբաթ ձերբակալվել էին Թուրքիայում՝ լրտեսության մեղադրանքով: Իսրայելը շարունակում է աշխատել Թուրքիայի հետ՝ ապահովելու նրանց ազատ արձակումը՝ առայժմ առանց մեծ հաջողության:
Նոյեմբերի 12-ին թուրքական դատարանը որոշում է կայացրել 20 օրով երկարաձգել Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի նստավայրը լուսանկարելու համար կալանավորված Մորդի և Նատալի Օկնինների ազատազրկման ժամկետը: Թուրքիայի դատախազության ներկայացուցիչները պնդում են, որ զույգը լուսանկարել է ոչ միայն Էրդողանի նախագահական պալատը, այլև անվտանգության կետերն ու տեսախցիկները։