կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-30 10:35
Հասարակություն

«Գազպրոմ Արմենիա»-ում 1500-2000 աշխատողների կրճատումը տեղի կունենա սեպտեմբեր–հոկտեմբերին. «Փաստ»

«Գազպրոմ Արմենիա»-ում 1500-2000 աշխատողների կրճատումը տեղի կունենա սեպտեմբեր–հոկտեմբերին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել «Գազպրոմ Արմենիա» ընկե­րությունում, որտեղ աշխատակիցներն անհանգստացած են այն առումով, որ 2019 թվականի 7 ամիսների ընթացքում ոչ մի պարգևավճար չեն ստացել։ 

Ի դեպ, նշենք, որ «Գազպրոմ Արմենիան» այն ընկերություններից է, որի աշխա­տակիցները մինչև այս տարի եռամսյա­կը մեկ պարտադիր ստանում էին պարգևավճարներ։ Ընկերության՝ մեր աղ­բյուրի փոխանցմամբ, սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՀՀ ներմուծ­վող գազի գինը բարձրացավ 2019թ. հունվարի 1-ից։ Իշխանությունները հայ­տարարեցին, որ գնի բարձրացումը չի ազդելու շարքային քաղաքացու վրա, թեպետ ներկայումս գազի գինը փաս­տացի սահմանին բարձրացել է 15 Դո­լարով՝ նախկին 150-ի փոխարեն ներ­կայումս այն 165 դոլար է։

Արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ըն­կերության ղեկավարությունը աշխատա­կիցներին ներքին կարգով տեղեկացրել է, որ պարգևավճարների բացակայու­թյան մասին չբարձրաձայնեն. մասնավո­րաբար, տարածքային գրասենյակնե­րում այս հանգամանքը բացատրել են այսպես՝ «դե, գազի գինը սահմանին բարձրացավ, երկրում գինը չբարձրա­ցավ, և կոմպենսացիան լինելու է ընկե­րության հաշվին, այդ թվում՝ ձեր պրեմի­աների հաշվին»։ 

Հիշեցնենք, որ թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում գրել էր, որ «Գազպրոմ Արմենիայում» այս նույն խնդրի հետ կապված նախա­տեսվում է կրճատել 1500-2000 աշխա­տակից։ Թերթի աղբյուրը հաստատեց, որ, ըստ ամենայնի, նախատեսված կրճատումները տեղի կունենան առաջի­կա սեպտեմբեր-հոկտեմբերին»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում